Գերմանիան պատրաստվում է 300․000 ներգաղթյալ ընդունել

August 28, 2016

Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Յունգեր Վայզեն հաղորդել է, որ այս տարի երկրում սպասվում է մինչև 300.000 ներգաղթյալների ու փախստականների մուտք: Այդ մասին նա պատմել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում: Գրում է Tert.am-ը։

«Այս տարի մենք նախապատրաստվում ենք 250-300 հազար փախստականների ընդունման»,- ասել է Վայզեն:

Նա նաև հավելել է, որ եթե նախատեսված կամ փաստացի թիվը ավելի մեծ լիներ, ապա նրա գերատեսչությունը լուրջ վտանգի առաջ կանգնած կլիներ:


Source: Yerkir Media
Link: Գերմանիան պատրաստվում է 300․000 ներգաղթյալ ընդունել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image