Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդբնակ շրջաններում զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատամարտիկների միջեւ մարտերը շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» թերթը, Հաքարի նահանգի Շեմդինլի բնակավայրում փոխհրաձագություն է տեղի ունեցել թուրք զինվորականների եւ ՔԱԿ-ի մարտիկների միջեւ, որի ընթացքում 4 զինծառայողներ վիրավորվել են:
Թուրքիայի ԶՈւ ստորաբաժնումները լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում ՔԱԿ-ի մարտիկների դեմ:
NTV Haber հեռուստաալիքը հայտնել է, որ օգոստոսի 26-ին Թուրքիայի քրդաբնակ Շիռնաք նահանգի Ջիզրե քաղաքում պայթեցվել ոստիկանության շենքը, որի արդյունքում 8 ոստիկան սպանվել, 45 քաղաքացիական անձ էլ վիրավորվել է:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո ՔԱԿ-ը հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
Վերջին 10-15 օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել է զինված ուժերի եւ իրավապահ մարմինների 100-ից ավելի աշխատակիցներ եւ մոտ 300 քաղաքացի:
Source: Yerkir Media
Link: Վերջին 10-15 օրերի ընթացքում Թուրքիայում սպանվել է մոտ 400 մարդ