Թաիլանդում պայթյունների գործով ձերբակալվել են առաջին կասկածյալները
August 12, 2016
Թաիլանդում ձերբակալվել են հանգստավայրերում պայթյուններ կազմակերպելու համար առաջին կասկածյալները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչը։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել։
Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը միայն հայտնել է, որ Թաիլանում տեղի ունեցած պայթյունները միջազգային ահաբեկչության հետ կապ չունեն, դրանք տեղի չարագործների ձեռքի գործն են եւ գիտեն՝ ովքեր են կանգնած դրա թիկունքում։ Ակնարկը վերաբերել է նախորդ շաբաթ դրական արդյունք արձանագրած հանրաքվեի հակառակորդներին։
Թաիլանդի զբոաշրջային գոտիներում պայթյուններ էին որոտացել։ Ընդհանուր առմամբ, երկու օրում 5 տարբեր վայրերում մի քանի պայթյուններ են որոտացել հյուրանոցների եւ ոստիկանական բաժանմունքների մոտ։ Օգոստոսի 11-12-ին, ընդհանուր հաշվով, Թաիլանդի հայտնի հանգստավայրերում արձանագրված պայթյուններից մահացել է 4 մարդ, 30-ը՝ վիրավորվել։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները։