Այսօր Հայաստանը «Ռիո 2016»-ում կներկայացնի երեք մարզիկ

August 12, 2016

«Ռիո-2016»-ի 7-րդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 3 հայ օլիմպիական:

Առաջինն իր մրցելույթները կսկսի ծանրորդ Առաքել Միրզոյանը: 85 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող հայ ծանրորդի ելույթն Երևանի ժամանակով ժամը 17:00-ին է:

Առաքել Միրզոյանի ելույթի ավարտից հետո , Հայաստանի օլիմպիական  հավաքականից պայքարի մեջ կմտնի լող մարզաձևը ներկայացնող Մոնիկա Վասիլյանը: Մոնիկայի մեկնարկը Երևանի ժամանակով ժամը  20:00-ին է:

Հայ մարզիկներից վերջինը, ով հանդես կգա օլիմպիական մրցասպարեզում, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանն է: Դիտեք 03:20-ից սկսած:


Source: Yerkir Media
Link: Այսօր Հայաստանը «Ռիո 2016»-ում կներկայացնի երեք մարզիկ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image