ՄԱԿ-ը կփնտրի Հալեպում քիմիական զենքի կիրառման փաստեր
August 12, 2016
ՄԱԿ-ի մասնագետներն սկսել են Սիրիայի Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից գրավված շրջաններում թունավոր գազերի հնարավոր կիրառման հետաքննությունը, տեղեկացնում է BBC-ին:
Օգոստոսի 11-ին դա հավաստել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դի Միստուրան:
«Այն բանի վկայությունները, որ քիմիական գրոհ է տեղի ունեցել, ավելի քան բավարար են»,- հայտարարել է նա լրագրողներին:
Նրա խոսքով՝ եթե հաջողվի դա ապացուցել, ապա կարելի է խոսել ռազմական հանցագործության մասին:
Ենթադրաբար, քիմիական զենքի կիրառման հետեւանքով զոհվել է չորս մարդ: Սիրիացի բժիշկների խոսքով՝ տուժածների թվում շատ են տարեց մարդիկ ու երեխաները: