Թուրքիայում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի

August 22, 2016
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, հայտնում է Reuters–ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:Ահաբեկչությունը կատարվել է օգոստոսի 20-ին: Մահապարտը գործի էր դրել պայթուցիկ սարքը, երբ մարդկանց մի մեծ խումբ փողոց էր դուրս եկել` տոնակատարությունը այնտեղ շարունակելու: Տասնյակ մարդիկ էին վիրավորվել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մահմուտ Թողրուլը՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից», հայտնել էր, որ հանդիսության մասնակիցները քրդեր էին:

Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 


Source: Yerkir Media
Link: Թուրքիայում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image