«Ռիո-2016»-ում ամփոփեցին օլիմպիական տոնը

August 22, 2016

«Ռիո-2016»-ի վերջնական  մեդալային հաշվարկում հաղթող դարձավ  ԱՄՆ հավաքականը: ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճեց  121 մեդալ. 46 ոսկե, 37 արծաթե և 38 բրոնզե: 2-րդ տեղը զբաղեցրեց  Մեծ Բրիտանիան՝ 27 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակեց  Չինաստանը. 26 ոսկե, 18 արծաթե և 26 բրոնզե մեդալ:

4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում տեղ գտան Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Իտալիան, Ավստրալիան՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:


Source: Yerkir Media
Link: «Ռիո-2016»-ում ամփոփեցին օլիմպիական տոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image