Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցի, իրանցի ԻՊ անդամներ

September 19, 2016

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին ձերբակալելու նպատակով գործողություն է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

23 տարբեր հասցեներում իրականացված միաժամանակյա գործողության ժամանակ ձերբակալվել է 40 կասկածյալ: Ձերբակալվածները Ադրբեջանի, Իրանի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ են: Նրանցից մի քանիսը մի քանի անգամ եղել են Սիրիայի այն հատվածներում, որտեղ մարտեր են մղում ԻՊ զինյալները:


Source: Yerkir Media
Link: Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցի, իրանցի ԻՊ անդամներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image