Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը հրաժարական է տվել

February 14, 2017

Մայքլ Ֆլինը հրաժարական է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնից: Այս տեղեկատվությունը հաստատել է Սպիտակ տունը:

Նախ նման պնդումով հանդես էր եկել CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրների: Ֆլինի պաշտոնաթողության մասին հաղորդումը, հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, հետեւել է այն բանից հետո, երբ «Վաշինգտոն պոստ» թերթը եւ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը տեղեկատվություն տարածեցին, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նախազգուշացում էր արել Սպիտակ տան հասցեին առ այն, որ Ֆլինն իրեն վարկաբեկող դրության մեջ է դրել Կրեմլի հետ շփումների պատճառով:

Սպիտակ տան մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար է նշանակվել պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգը:

Ըստ CNN-ի տեղեկատվության՝ Ֆլինին կարող է փոխարինել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեւիդ Փեթրեուսը: Հեռուստաընկերությունը ճշտել է, որ մոտ ժամանակներս Փեթրեուսը կայցելի Սպիտակ տուն:

Ավելի վաղ «Վաշինգտոն պոստ»-ը հայտնել է, որ Ֆլինը դեռ 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հեռախոսով քննարկել Է հակառուսական պատժամիջոցները: Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տանը ոմանք նախագահի ապագա օգնականի եւ ռուս դեսպանի բանակցությունները համարել են աննպատակահարմար եւ ոչ ճիշտ ազդանշան Մոսկվային առ այն, որ պատժամիջոցները կարող են թուլացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Source: Yerkir Media
Link: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը հրաժարական է տվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image