«Իմ անցյալի դիմանկարը». կայացել է հայկական նոր ֆիլմի պրեմիերան

September 7, 2017

Երևանում սեպտեմբերի 6-ին կայացավ «Իմ անցյալի դիմանկարը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանը նշեց, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա:

«Ֆիլմի պատմությունը մի նկարչի մասին է, ով ապրում է փողոցային կյանքով: Նա պարբերաբար շփվում է տարբեր կանանց հետ, և այդ շփումները տևում են ընդամենը մեկ գիշեր, իսկ այնուհետև հերոսը նրանց մոռանում է: Դա շարունակվում է այնքան ժամանակ մինչև նա հանդիպում է Մարիային և սիրահարվում: Զուգահեռաբար ցուցադրվում է հերոսի նախկին կյանքը: Այնտեղ պատկերված է նկարչի առաջին սերը, որտեղ նա ձախողում է այնպես, ինչպես և Մարիայի հետ հարաբերություններում: Իսկ եզրափակիչ մասում երկու ժամանակները հատվում են և անսպասելի իրադարձությունների ենք ականատես լինում»,- ասաց երիտասարդ ռեժիսորը:

Պողոսյանը մեծ դժվարություններ չի ունեցել բաց տեսարանների համար դերասանուհիներ փնտրելու հարցում:

«Բաց տեսարանները արվել են ոչ գռեհիկ ձևով: Ինչու՞ ցանկացանք բաց տեսարաններ ցուցադրել, որովհետև այդպիսին է կյանքը: Դրանք կյանքի անբաժանելի մասն են»,- նշեց ռեժիսորը:

«Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի գլխավոր հերոսուհիներն են Թամարա Գևորգյանը եւ Գայանե Մարտիրոսյանը: Վերջինս ապրում է Ղազախստանում և աշխատում է որպես հաղորդավարուհի:

Ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարինե Գրիգորյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Արման Նավասարդյանը: Ֆիլմի օպերատորն է Վարդան Հարությունյանը:

Source: Yerkir Media
Link: «Իմ անցյալի դիմանկարը». կայացել է հայկական նոր ֆիլմի պրեմիերան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image