Վրաստանում վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորներ տեղափոխել
September 7, 2017
Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոբուսը, որը այսօր վթարի է ենթարկվել Վրաստանում, դեռ օգոստոսի 18-ին տուգանվել է 450.000 դրամով անօրինական կերպով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին yerkirmedia.am— ին հայտնեցին տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որից, նախնական տվյալներով հայեր են տուժել: