«Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել». ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

July 4, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հաստատեց, որ հուլիսի 3-ին հարցաքննվել է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա հերքեց տեղեկություններն այն մասին, թե իր ներկայությամբ Հայաստանի օլիմպիական կոմիտեի մարզական ավանում որևէ միջադեպ է եղել: «Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել»,- նշեց նա:

Լրագրողների հարցին, թե ինչ է նախարարը հայտնել նախաքննական մարմիններին ՝ Ռոստոմյանն ասաց. «Դա գաղտնիք է»:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, թե հուլիսի 2-ին Ռոստոմյանը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից։

Source: Yerkir Media
Link: «Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել». ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image