Վալերի Օսիպյան. «Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ…»

July 4, 2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի կարծում, որ իրականությանը համապատասխանում է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի տուժողի կնոջ հայտարարությունն այն մասին, որ իր ամուսինը սայթաքելու ու ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել:

«Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, այդ դեպքում հանրապետությունում յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ոստիկանության պետը:

«Այսինքն` ոստիկանությունը պնդո՞ւմ է ծեծի հատկանիշները»,- հարցին Օսիպյանը պատասխանեց. «Առաջին օրը մենք դա ամրագրել ենք տուժողի հաղորդման հիման վրա: Հենց տուժողն է հայտարարել այդ մասին»:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը պատգամավորի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու վերաբերյալ։

Source: Yerkir Media
Link: Վալերի Օսիպյան. «Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ…»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image