«Իսլամական պետության» շարքերում Ադրբեջանի 900 քաղաքացի է կռվել

Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի  Սիրիայի եւ Իրաքի ապօրինի զինված կազմավորումների եւ ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են եղել՝ տարածաշրջանում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աղբյուրը, հաղորդում է haqqin.az-ը:

«Մեր տեղեկություններով՝ Մերձավոր Արեւելքում (Սիրիայում եւ Իրաքում) ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, շուրջ 900 ադրբեջանցիներ միացել են ապօրինի զինված կազմավորումների եւ ահաբեկչական կազմակերպությունների: Մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ նրանցից շատերը սպանվել են հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր  Իլգար Մուսաեւը «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել էր, որ ահաբեկչական կազմակերպություններին միացած 82 մարդ Ադրբեջան վերադառնալուց հետո պատասխանատվության է ենթարկվել: Եվս 151 ադրբեջանցի ահաբեկչական կազմակերպությունների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից` համաձայն «Քաղաքացիության մասին» օրենքի:

Source: Yerkir Media
Link: «Իսլամական պետության» շարքերում Ադրբեջանի 900 քաղաքացի է կռվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image