Ստեփանակերտը 94 տարեկան է

Սեպտեմբերի 23-ին նշվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի 94-ամյակը:

Ստեփանակերտը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1923 թվականին և վերանվանվել ի պատիվ Ստեփան Շահումյանի: Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ:

Ստեփանակերտը Արցախի նախագահի նստավայրն է, այնտեղ է տեղակայված նաև Ազգային ժողովը, կառավարությունը:

Այսօր մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ, որոնք կավարտվեն Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպված համերգով:

Տոնի կապակցությամբ Ստեփանակերտ է մեկնել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:

Source: Yerkir Media
Link: Ստեփանակերտը 94 տարեկան է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image