Կարեն Ասլանյանը դարձել է բանակայինների աշխարհի չեմպիոն

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն՝ հաղթելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսեյ Կիյանկինին:

Մեր հավաքականի մեկ այլ անդամ՝ Արմեն Հակոբյանը (71 կգ), եզրափակչում զիջելով ռուս Ադամ Կուրակին, նվաճել է արծաթե մեդալ:

Նշենք, որ բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին և ավարտվելու է այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ոճի հավաքականից առաջնությանը մասնակցել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Source: Yerkir Media
Link: Կարեն Ասլանյանը դարձել է բանակայինների աշխարհի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image