Իսպանիայում տղամարդը հրացանով կրակ է բացել բարի այցելուների վրա․ կա զոհ և վիրավորներ
August 19, 2018
Իսպանիայի Կաստրիլյո Տեխյերո մունիցիպալիտետի բարերից մեկում տղամարդը հրացանով կրակ է բացել այցելուների վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 3-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է El Norte de Castilla-ն։
Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վալյադոլիդի վարչական կենտրոնից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքում, որտեղ ապրում է ընդամենը 200 մարդ։
Հարձակման պատճառ է դարձել բարում ծագած վիճաբանությունը։