Պուտին-Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրը
August 19, 2018
Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մերկել-Պուտին հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ փախստականների խնդրին: Պուտինը եվրոպական պետությունների ղեկավարներին կոչ է արել ակտիվորեն նպաստել սիրիացի փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը: