Իտալիայում գտել են ձնահյուսի տակ հայտնված բոլոր 9 մահացածներին

January 26, 2017

Իտալիայում գտել են Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ձնահյուսի տակ հայտնված «Ռիգոպիյանո» հյուրանոցում բոլոր 29 զոհվածներին, որոնողական գործողությունն ավարտված է: Այդ մասին հայտնել է Rai News 24 հեռուստաալիքը:

Ստորգետնյա ցնցումներով եւ ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս էր եկել հրուրանոցից եւ նույնպես ողջ մնացել:

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում պատահարի փաստով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Իտալիայում գտել են ձնահյուսի տակ հայտնված բոլոր 9 մահացածներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image