ՀՀԿ-ն կհստակեցնի նախընտրական շտաբի ղեկավարի եւ նախագահի տեղակալների անունները

January 26, 2017

Հունվարի 26-ի երեկոյան, ժամը 19.00-ից սկսած, «Հանրապետականի» կենտրոնական գրասենյակում վճռորոշ նիստեր են գումարելու կուսակցության ղեկավար մարմինները՝ նախ գործադիր մարմինը, ապա՝ խորհուրդը:

Սպասվում է, որ հստակեցվելու են ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարի, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի տեղակալների անունները:

Հայտնի է, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է, իսկ տեղակալներից մեկը արդեն նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանն էր:


Source: Yerkir Media
Link: ՀՀԿ-ն կհստակեցնի նախընտրական շտաբի ղեկավարի եւ նախագահի տեղակալների անունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image