Երեւանում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները

January 26, 2017

Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:

Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է  գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը  վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները:

Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Չդադարող ձյան ռեժիմով իրականացվող աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:


Source: Yerkir Media
Link: Երեւանում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image