Վարչապետը Կարայանին հանձնարարել է ակտիվ աշխատել ռուս գործընկերների հետ
January 26, 2017
Հանձնարարականներ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած այցի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է ակտիվ աշխատել ռուս գործընկերների հետ` հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մեկնարկն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ ներկայացնել:
Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ շարունակել ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ապահովել հաշվետվություն:
Հանձնարարական ստացել է նաև տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: