Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 250-ի

Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները:

Ավելի վաղ հաղորդվում էր 247 զոհի մասին: Բացի այդ, 365 մարդ հոսպիտալացվել է:

Փրկարարներին հաջողվել է ավերակների տակից դուրս բերել 215 մարդու: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 5 հազար 400 մարդ:

 


Source: Yerkir Media
Link: Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 250-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image