Իրանում մահապատժի են ենթարկել ԻՊ-ի 8 անդամների, ովքեր 1 տարի առաջ հարձակվել էին խորհրդարանի վրա
July 7, 2018
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ՌԴ-ում ձերբակալված 8 անդամների։ Նրանք մեղադրվում են 2017 թվականին Թեհրանում տեղի ունեցած հարձակման մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
2017 թվականի հունիսի 7-ին կանացի հագուստներով 4 հոգանոց խումբը կրակ էր բացել Իրանի խորհրդարանում։ Ավելի ուշ հարձակվողներից մեկը պայթեցրել էր իրեն։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 20 մարդ, տասնյակ մարդիկ են վիրավորվել: