Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում հուլիսի 7-ին կկայանա քառորդ եզրափակչի վերջին զույգերի խաղերը:
Երևանի ժամանակով 18:00-ին Շվեդիան Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում կմրցի Անգլիայի ընտրանու հետ:
Ավելի ուշ` 22:00-ին, տան տերերը` Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում կխաղան Խորվաթիայի ընտրանու հետ:
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են Ֆրանսիան և Բելգիան:
Source: Yerkir Media Link: Ֆուտբոլի ԱԱ-2018. ինչ խաղեր են սպասվում