Նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

July 7, 2018

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մեկ այլ հրամանագրով Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Հուլիսի 6-ին նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին աշխատանքի համար համար:

Source: Yerkir Media
Link: Նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image