Լապշինը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրի հետ
May 3, 2018
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի և նրա գրասենյակի տնօրեն Ֆրան Մարոևիչի հետ: Հանդիպումներում նա պատմել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ ցուցաբերված հանցավոր վերաբերմունքի մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այս մարդիկ ինձ շատ են օգնել դժվար ժամանակ»,- նշել է Լապշինը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2018-ը հռչակում է «Ադրբեջանին պատժելու տարի»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: