ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը:
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:


Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով:
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:


2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր:
Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետները:


Source: Yerkir Media
Link: ԿԲ-ն արծաթե հուշադրամներ է դրել շրջանառության մեջ