Խարբերդում տուն է փլուզվել, փլատակների տակ մարդիկ են մնացել

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:50-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են ժամանել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Նախնական տվյալներով՝ տան փլատակների տակ մարդիկ կան։

Source: Yerkir Media
Link: Խարբերդում տուն է փլուզվել, փլատակների տակ մարդիկ են մնացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image