Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց

April 7, 2017

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 90 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկեց 105 կգ ծանրաձող և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Այնուհետև հրում վարժություւնում Հակոբյանը բարձրացրեց 125 կգ:

Երկամարտի 230 կգ արդյունքով նա զբաղեցրեց 3-րդ տեղը տեղը:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Դիանա Մստիևան:

105 կգ քաշային կարգում հանդես եկող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը մեդալների համար կպայքարեն ապրիլի 8-ին` Երևանի ժամանակով 9:00-ին: Նույն օրը 19:10-ին մրցակցության մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռոբեն Ալեքսանյանը:

Source: Yerkir Media
Link: Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image