Շվեդիայի վարչապետը Ստոկհոլմում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել
April 7, 2017
Շվեդիայի վարչապետը Ստոկհոլմում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: Այն ընկերությունը, որին պատկանում է բեռնատարը, հայտնել է, որ մեքենան այսօր էին գողացել: Հարձակումից հետո ոստիկանները շրջափակել են Ստոկհոլմի կենտրոնական փողոցները: Մարդկանց տարհանել են: Քաղաքի երկաթուղային կայարանի, մետրոյի աշխատանքները դադարեցվել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր: