Կայացել է «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» խորագրով տեղեկագրի շնորհանդեսը
August 13, 2018
Այս տարի լրացել է նաեւ Հայաստանի առաջին խորհրդարանի ձեւավորման 100-ամյակը: 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից 2 ամիս անց՝ օգոստոսի 1-ին է գումարվել առաջին խորհրդարանի առաջին նիստը: Այն Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինն էր: Եվ այդ պառլամենտը նաեւ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձեւավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:
Առաջին խորհրդարանի կազմավորման 100-ամյակի առթիվ այսօր Ազգային ժողովի բակում կայացել է «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» խորագրով տեղեկագրի շնորհանդեսը: Տեղեկագիրը պատրաստել են «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն ու Ազգային ժողովը:
Հեղինակիները փորձել են զուգահեռներ անցկացնել առաջին եւ 1990 թվականի խորհրդարանների միջեւ: Ներառված է նաեւ Անկախության հռչակագիրը: Հեղինակները նաեւ ափսոսանքով նշել են, որ չեն կարողացել առաջին խորհրդարանի բոլոր 46 պատգամավորների նկարները գտնել, քանի որ նրանք բոլորն էլ արժանի են, որ իրենց ճանաչեն: