Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել

August 13, 2018

6 ռուսաստանցի ստացել են ծանր վնասվածքներ Տաջիկստանի լեռներում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրատվամիջոցին հայտնել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը: Ծանր վնասվածքներ ստացած ալպինիստները տեղափոխել են Դուշանբե ու հոսպիտալացվել:

Մի-8 ուղղաթիռը, որի խցիկում եղել են ալպինիստներ և անձնակազմի երեք անդամներ, կիրակի օրը կոշտ վայրէջք է կատարել լեռներում: Ալպինիստները վերադառնում էին ԽՍՀՄ տարածքի ամենաբարձր լեռնագագաթը՝ Իսմոիլ Սոմոնը նվաճելուց հետո: Ինքնաթիռում էր գտնվում 13 ռուսաստանցի, բելառուս և իսպանացի, անձնակազմը Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Մահացել է երեք ռուս ալպինիստ և երկու օդաչու:

Source: Yerkir Media
Link: Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image