Կանադայում ոստիկանները սպանել են ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողին
August 11, 2016
Կանադայի Օնտարիոյի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոստիկանների կողմից սպանվել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող մի երիտասարդ, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Հնարավոր ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ոստիկանությունը շրջապատել է կասկածյալի տունը: Գործողությանը նաեւ մասնակցել են սակրավորներ, դիպուկահարներ եւ կինոլոգներ՝ շներով: