Սերժ Սարգսյանը մեկնել է Բրազիլիա՝ սատարելու Հայաստանի օլիմպիականներին
August 11, 2016
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահական նստավայրից երեկ ուշ երեկոյան տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաեւ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ: