Կասեցվել է հաց եւ հրուշակեղեն արտադրող 5 տնտեսվարողի արտադրական գործունեությունը
October 4, 2017
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա կասեցրել է հաց եւ հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:
Ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտնաբերել նաեւ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզում եւ կասեցրել մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը:
Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը: