Կարեն Գրիգորյանը հաղթել է շախմատի «Սաբադել 2016» մրցաշարում
September 11, 2016
Իսպանիայում ավարտվել է «Սաբադել 2016» մրցաշարը, որին մասնակցում էին նաև գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Կարեն Մովսիսյանն իր ակտիվում գրանցել է 6,5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Գրիգորյանն իր անհատական վարկանիշը բարձրացրել է 7 կետով, իսկ Մովսիսյանը` 9: