Քրդերի առաջնորդ Օջալանին կթույլատրեն տեսակցել ընտանիքի հետ
September 11, 2016
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները թույլատրել են երկրի քրդերի առաջնորդ, ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանին տեսակցել ընտանիքի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հանդիպման հստակ ժամկետը կպահվի գաղտնի:
Քրդական տարբեր միավորումների անդամներ Օջալանից երկար ժամանակ լուր չստանալու պատճառով հայտարարել են անժամկետ հացադուլ սկսելու մասին: Թուրքիայի յոթ տարբեր բանտերում հացադուլին միացել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) ազատազրկված անդամները: