Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա

Վարչապետ Կարեն  Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիայի Դավոս քաղաք` մասնակցելու  Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին: Համաժողովն այս տարի կանցկացվի հունվարի 23-26-ը: Կարապետյանը հանդիպումներ կունենա  ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում: Բացի այդ, վարչապետը մասնակցելու է նաեւ ընդհանուր` այսպես ասած գլոբալ օրակարգի վերաբերյալ պատվիրակությունների ղեկավարների քննարկումների ու հավաքների, մասնավորապես` ֆորումի ամենաբարձր մակարդակի նիստին` Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին: Ֆորումին ամեն տարի բարձր մակարդակով մասնակցում են պատվիրակություններ աշխարհի ավելի քան 100 երկրից: Նրանց թվում կլինեն  նաեւ  Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի  եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած պատվիրակությունները: Թրամփն էլ կամփոփի համաժողովի արդյունքները եզրափակիչ ելույթով:

Հիշեցնենք, որ դավոսյան ֆորումին մեկ անգամ` 2009թ., մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image