Կեղծավոր Հիլարին պետք է հրապարակի իր հիվանդության ամբողջական պատմությունը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդության մանրամասն պատմությունը՝ կոչ անելով ճիշտ նույնպես վարվելու դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին, որին հակառակորդները բազմիցս մեղադրել են իր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հասարակայնությունից թաքցնելու մեջ:

«Ես կարծում եմ, որ երկու թեկնածուներն էլ՝ կեղծավոր Հիլարին եւ ես, պետք է հրապարակենք (առողջական վճակի մասին) մանրամասն բժշկական գրառումները»,- գրել է Թրամփը Twitter-ի՝ իր միկրոբլոգում:

«Ես դա կանեի առանց դժվարության»,- հավելել է միլիարդատերը:

Ավելի վաղ հանրապետական թեկնածուի մամուլի քարտուղար Քեթրին Փիրսոնը ենթադրել է, որ Քլինթոնը տառապում է դիսֆազիայով (խոսքի խանգարմամբ): Փիրսոնն իր եզրակացությունը հիմնավորել է այն բանով, որ դեմոկրատ թեկնածուն կասկածելիորեն հաճախակի է «անհետանում հերթական ելույթից հետո», քանի որ իբր հարկադրված է «գնալ տուն եւ պառկել քնելու»: Քլինթոնի շտաբում այդ պնդումներն ամբողջությամբ հերքել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Կեղծավոր Հիլարին պետք է հրապարակի իր հիվանդության ամբողջական պատմությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image