Կիեւում՝ Ստարոօբուխովսկի մայրուղու վրա հուլիսի 20-ի երեկոյան 3 ավտոմեքենա է բախվել, տեղեկացնում է 112.ua կայքը։։
Ծագած հրդեհից 2 ավտոմեքենա այրվել է, դրանցից մեկում գտնվող տղամարդը, կինը եւ նրանց երեխան մահացել են։
2 այլ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի պատճառը մեքենաներից մեկի՝ ճանապարհի հանդիպակաց գոտում հայտնվելն է։
Source: Yerkir Media Link: Կիեւում ավտովթարի զոհ է դարձել մի ամբողջ ընտանիք