Պենտագոնը 200 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային
July 21, 2018
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններին 200 մլն դոլար է տրամադրել՝ պաշտպանական ծախսերի համար։ Այս մասին նշվում է Պենտագոնի կայքում։
Միջոցները նախատեսված են հրամանատարական կառուցվածքի բարելավման, նախազգուշացման համակարգերի արդիականացման եւ ռազմաբժշկական նպատակների համար։