Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ նոր տնօրեն

July 21, 2018

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպել է աշխատակիցների հետ: «Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում նշել է Գրիգորյանը:

Արշակ Գրիգորյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է հուլիսի 18-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Նիստը վարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Արծվիկ Մինասյանը:

 

Source: Yerkir Media
Link: Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ նոր տնօրեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image