Հայաստանի ու Ղարաբաղի օգնության հարցը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

March 22, 2018

Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմեց կոնգրեսական Բրեդ Շերմանը.

Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթեւան ստացած Մերձավոր Արեւելքի հայ փախստականներին: Նամակում նաեւ կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին եւ փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու եւ զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:

 

Source: Yerkir Media
Link: Հայաստանի ու Ղարաբաղի օգնության հարցը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image