Պերուի նախագահը հրաժարական է տվել

March 22, 2018

Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել Է իր պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում պաշտոնազրկման հարցի վերաբերյալ քվեարկությանը: Նախագահական պալատում տեսագրված ուղերձում նա պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունել Է երկրում ստեղծված «անկառավարելի իրադրության» ֆոնին, որը «թույլ չի տալիս առաջ գնալ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երկրի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ նախագահի պաշտոնից»,- ասել Է Կուչինսկին:

Պերուի նախագահի դեմ մեղադրանքներ էին հնչում, որ նա կապեր ունի կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված Odebrecht բրազիլական շինարարական ընկերության հետ։

Source: Yerkir Media
Link: Պերուի նախագահը հրաժարական է տվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image