Այսօր Հայաստանում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը:Օրվա ընտրությունը պատահական չէ. 1992 թ.-ի հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի ԶՈւ Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձեւավորումը:
ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը:
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս խոցել հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում: