Հայաստանում «Տարածքային կառավարման ակումբ» կստեղծվի

March 3, 2017

 
Հայաստանում «Տարածքային կառավարման ակումբ» ստեղծելու մասին առաջարկն այսօր հնչել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի եւ ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, նաեւ տարբեր տարիներին մեր երկրի կառավարման գործում ներգրավված մարդկանց հետ հանդիպման ընթացքում:

Նախարար Դավիթ Լոքյանը փաստում է . մեր երկրի շարժիչ ուժը երիտասարդությունն է, բայց նաև հանդիպումից ակնկալում է Հայաստանի ամենակարեւոր օղակի՝ համայնքների զարգացման նոր տեսլականի համար առաջարկներ լսել նաև ոլորտի խնդիրներով զբաղվող ներկայացուցիչներից.

«Եթե կունենաք հարցեր, սիրով այդ հարցերը կառաջադրենք և շատ ազատ, ով ավելի պրոֆեսիոնալն է այդ հարցում, կխնդրենք նա պատասխանի այդ հարցերին, քանի որ թիմի մեծ մասը մեզ հետ աշխատում են ուղղակի, այսինքն՝ մեր խնդիրները հոգում են իրենց՝ նաև մեզ օգնելով, որից հետո յուրաքանչյուրն իր կարծիքը կառաջադրի, իր մտայնությունները կփոխանցի մեզ, որոնք պետք է մեզ համար ուղեցույց լինեն կառավարության նոր կազմվելիք ծրագրի համար, տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները լուծելու համար»,- ասաց Դավիթ Լոքյանը։

Արդեն ընդունվել է Հայաստանի 2016-2025թթ տարածքային զարգացման ռազմավորությունը, այսօր արդեն յուրաքանչյուր մարզի համար էլ մշակվել է առանձին ռազմավարություն.

«Մենք փորձել ենք փաստաթուղթը ձևակերպել երկու բլոկով՝ բլոկ, որը հանրապետության համար ընդհանուր վերլուծություն է ապահովում և 2-րդ բլոկը, որը տալիս է, թե ինչպիսի ուղղություններով պետք է զարգանա տվյալ տարածքը և ինչ չափելի գործիքներ մենք ունենք, ֆիքսելու, որ մենք արդյունք ենք ունեցել: Դրա համար մեր ռազմավարության չափելիության ամենալավ ցուցիչը` երկրի ընդհանուր տարածքում ոչ ֆորմալ գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մինչև 25 թվականն ավելացնել 10 տոկոսով. դա նշանակում է, մենք պետք է կարողանանք մոտ 6000 և ավելի ՓՄՁ-եր եւ շուրջ 50-60 հազար աշխատատեղ ստեղծել Երևանից դուրս»,- նշեց նախարարը:

Պրոֆեսոր Հայկ Սարգսյանն ասաց, պատրաստ են համագործակցել, ներկայացնել նոր գաղափարներ, որոնք միտված կլինեն մեր երկրի զարգացմանը։

Դավիթ Լոքյանն անկեղծացավ՝ մեկ շաբաթից ավելի մտածում է, թե ինչ նոր քայլ կարելի է անել համայնքներում նոր տնտեսական ձեռնարկնեը խրախուսելու համար։

Շուրջ երկուսուկես ժամ տևած հանդիպումն ավելի կձգվեր, եթե չլինեին նախարարի աշխատանքային այլ պայմանավորվածությունները: Հանդիպման մասնակիցները բաժանվեցին կրկին նույն ձևաչափով հանդիպելու պայմանավորվածությամբ։

Ձևաչափի անվանման շուրջ էլ Ալլա Բակունցի՝  «Տարածքային կառավարման ակումբ» ստեղծելու առաջարկը միաձայն ընդունվեց:

 

Source: Yerkir Media
Link: Հայաստանում «Տարածքային կառավարման ակումբ» կստեղծվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image