Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ելակետային է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

March 3, 2017

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ելակետային է մեկ սկզբունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը պարոն նախագահը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը խաղաղության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում, բայց, միևնույն ժամանակ, բոլորի ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վրա, որը այլևս ապրիլից հետո Ղարաբաղյան հակամարտությունը դարձնում է ոչ թե սառեցված, այլ ակտիվ»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հանրապետության Նախագահի մակարդակով ևս մեկ անգամ նշվում է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ելակետային է մեկ սկզբունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը:

Source: Yerkir Media
Link: Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ելակետային է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image