Հայկական պատվիրակության աշխատանքը՝ Եվրանեսթ ԽՎ-ում
July 2, 2018
Բրյուսելից վերադարձած Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ամփոփել է վեհաժողովի 7-րդ նստաշրջանում իրականացրած աշխատանքը:
Վեհաժողովում Հայաստանը կարողացել է ներկայացնել այն խնդիրներն ու լուծումները, որոնք ամբողջությամբ տեղավորվում են մեր պետության արտաքին քաղաքական գերակայությունների մեջ:
Հայկական պատվիրակության առաջարկով ընդունվել է հրատապ բանաձեւ՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը Եվրանեսթում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանի հայտնի կոռուպցիոն սկանդալներին եւ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին: