Ոստիկանները կրկին այցելել են գիշերային ժամանցի վայրեր․ իրավախախտումներ են հայտնաբերվել
July 2, 2018
Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակն է ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։